Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում առաջատար «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կընդունի «Արարատին»։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
Խաղը կսկսվի 19։15–ին։
Հիշեցնենք, որ հաղթանակի դեպքում Եղիշե Մելիքյանի թիմն առաջնության ավարտից մեկ տուր առաջ երեք միավորի առավելություն կունենա «Արարատ–Արմենիայի» նկատմամբ ու կնվաճի այս տարվա չեմպիոնական տիտղոսը։