Կարլո Անչելոտին կիսվել է իր մտքերով Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ։
— Սալահն ասել է, որ ցանկանում է վրեժ լուծել «Ռեալից»: Ի՞նչ կարծիքի եք դրա մասին։
— Դա կարող է մոտիվացնել: Բայց «Ռեալը» Փարիզում պարտվեց «Լիվերպուլին» 1981-ին: Ուրեմն մենք էլ վրեժխնդրության ցանկություն ունենք։
— Արդյո՞ք «Ռեալն» արժանի է Չեմպիոնների լիգայում հաղթելուն:
— Ոչ ոք մեզ չի գերազանցել նվիրվածությամբ և մոտիվացիայով։ Կարծում եմ՝ սա բավարար չէ հաղթելու համար, բայց անհրաժեշտ է։
— Քամբեքի ծրագրեր ունե՞ք։
-Հուսով եմ՝ ոչ։ Կցանկանայինք, որ «Լիվերպուլը» փորձեր քամբեքի ձգտել. մենք շատ ենք հարգում այս ակումբին, նրանք շատ լավն են- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը Marca-ին։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզում։