«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին դաջվածք է արել՝ ի պատիվ իր թիմի չեմպիոնության։
56-ամյա մասնագետի թևին այսուհետ պատկերված կլինի Իտալիայի դրոշը՝ մեջտեղում 19 թիվը։ Հենց այդքան անգամ է «Միլանը» նվաճել երկրի չեմպիոնությունը։
Ստեֆանո Պիոլիի հետ լուսանկարը հրապարակել է դաջվածքի հեղինակ Անդրեա Կոստան։
«Արժանի միստեր Պիոլի»,- գրել է նա։
«Միլանի» գլխավոր մարզչի համար սա առաջին տիտղոսն էր մարզչական կարիերայում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա ճանաչվել է Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ։
Նա «Միլանում» է 2019-ից։