«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ճանաչվել է Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ, այս մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։
«Ստեֆանո Պիոլին «Միլանի» առաջատարն է, թիմ, որը 11 մրցաշրջանից հետո վերադարձավ՝ հաղթելու Ա Սերիան: Երիտասարդ և տպավորիչ թիմ՝ հիմնված տեխնիկայի և էնտուզիազմի վրա, որում մարզիչը կարողացավ յուրաքանչյուր տարր զարգացնել առանձին և միավորել դրանք միասին:
Պիոլիի ներդրումը «Միլանի» հաղթանակում շատ պարզ է»,- ասել է Ա Սերիայի գործադիր տնօրեն Լուիջի Դե Սիերվոն:
Հիշեցնենք, որ ռոսոներիները մրցաշրջանի վերջում դարձան Իտալիայի չեմպիոն՝ 2 միավորով գերազանցելով «Ինտերին»։