Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում, «Ինտերը» ընդունել էր «Սամպդորիային» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իվան Պերիշիչը, իսկ 6 րոպե անց Կոռեան կրկնապատկեց այն։ Եվս երկու րոպե անց նա դուբլ ձևակերպեց։
Այսպիսով, «Ինտերը» 84 միավորով մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում՝ երկրի չեմպիոնությունը զիջելով քաղաքի մյուս ակումբին՝ «Միլանին»։ «Սամպդորիան» 36 միավորով 15-րդ տեղում է։