«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին ասել է, որ կփորձի համոզել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային տեղափոխվել մայրաքաղաքային ակումբ։
Երկուշաբթի օրը՝ մայիսի 23-ին, Տոտին արգենտինացու հետ միասին կմասնակցի բարեգործական խաղի։
«Տեսնենք՝ կարո՞ղ ենք նրան Հռոմ բերել։ Ես կհանդիպեմ նրան երկուշաբթի օրը և կփորձեմ համոզել Դիբալային։ Ես կփորձեմ և հուսով եմ, որ դա ինձ կհաջողվի»,- Տոտիի խոսքերն է մեջբերում Sky Italia-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ 28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։