Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Metaratings-ին տված հարցազրույցում խոսել է Էդուարդ Սպերցյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին։
— «Կրասնոդարի» 21-ամյա սան Էդուարդ Սպերցյանը աստիճանաբար դառնում է Հայաստանի հավաքականի առաջատարը։ Ձեզ զարմացնո՞ւմ է, որ նա այդքան արագ ամրապնդվում է այդ դերում։
-Ոչ, նա շատ լավ խաղացող է և, որ ամենակարևորն է, պարկեշտ մարդ։ Հավաքականում ես Խորիկ Բայրամյանի հետ միշտ նույն սենյակում եմ ապրում։ Մեր սենյակում մենք անընդհատ մի խումբ խաղացողներով էինք հավաքվում, և Սպերցյանն ավելի շատ ժամանակ էր անցկացնում մեր սենյակում, քան իր սենյակում։
Ե՛վ Խորիկին, և՛ Սպերցյանին շատ եմ սիրում։ Էդուարդն ինձ դուր է գալիս իր վստահությամբ։ Նա 11 մետրանոց է իրացնում, վրիպում, նորից մոտենում գնդակին։ Նա իրացնում է տուգանային հարվածները, Հայաստանում նրան շատ են գնահատում։ Ամբողջ երկիրը հպարտ է, որ նա որոշել է խաղալ մեզ համար, այլ ոչ թե Ռուսաստանի։ Հասկանալի է, որ Ռուսաստանի հետ ավելի հեշտ է դուրս գալ Եվրո և Աշխարհի առաջնություն, բայց նա ընդունեց Հայաստանի առաջարկը։ Իսկ հիմա նրա համար ավելի հեշտ է Եվրոպայում հայտնվելը, քան նույն Զախարյանի,- մեջբերում է Կարապետյանին Metaratings-ը։
2021 թվականի մարտին Սպերցյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Քաթարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղերին։