Իտալական «Միլանը» կարող է փոխել սեփականատիրոջը. Ամերիկյան RedBird Capital Partners ներդրումային ընկերությունը ցանկանում է ձեռք բերել ակումբը։ Այս մասին հայտնում է MilanNews-ը։
Աղբյուրը նշում է, որ «Միլանի» հավանական նոր սեփականատերը պատրաստ են ակումբը ձեռք բերելու համար վճարել 1,3 միլիարդ եվրո։
Բացի այդ, ներդրումային ընկերությունը մոտ 500 մլն եվրո կհատկացնի նոր մարզադաշտի կառուցման համար։
RedBird Capital Partners-ը նաև ներդրումներ է կատարում Fenway Sports Group-ում, որին պատկանում է «Լիվերպուլը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» գնման գլխավոր հավակնորդը Bahrain Investcorp ընկերությունն է, որը պատրաստ էր ակումբի համար վճարել մոտ 1,18 միլիարդ եվրո։