«Ռոմայի» սպորտային տնօրեն Ֆրանչեսկո Տոտին ուզում է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային տեսնել հռոմեական ակումբում։
«Չգիտեմ՝ կարո՞ղ եմ նրան բերել «Ռոմա»։ Երկուշաբթի օրը մեր հանդիպումն է լինելու, կհամոզեմ։
Խաղալու ենք Սամուել Էտո՛Օ-ի բարեգործական խաղում, կփորձեմ խոսել հետը։ Կփորձեմ խոսքս հասցնել նրան, հույս ունեմ, կհասցնենք»,- Տոտիի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք՝ Դիբալան ամռանը կհեռանա Թուրինից։