«Ինտերի» ֆուտբոլիստներ Արտուրո Վիդալը և Ալեքսիս Սանչեսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան իտալական գրանդից, տեղեկացնում է Tuttosport-ը։
33-ամյա Սանչեսն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Չիլիացու պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։ Սանչեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3,5 միլիոն եվրո։
34-ամյա Վիդալի պայմանագրի ժամկետը ևս լրանալու է հաջորդ ամռանը։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 38 խաղում խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցմում։
























































