«Միլանը» ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել հարձակվող Ռաֆաել Լեաուին։
Ինչպես տեղեկացնում է gazzetta.it-ը, «ռոսոներիները» պորտուգալացու տևրանսֆերը կվաճառեն միայն այդ դեպքում, երբ ստանան նվազագույնը 100 միլիոն եվրո։
22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։ Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։