Պաշտպան Ջորջիո Կյելինին այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Յուվենտուսը»։
«Լոս Անջելես» ՖԱ-ն, որը ցանկանում է իտալացուն ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով, հաստատել է, որ 37-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր է առաջարկել, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այժմ MLS-ի թիմը սպասում է Կյելինիի վերջնական պատասխանին։
Ավելի վաղ իտալացի պաշտպանն ասել էր, որ ցանկանում է ուժերը փորձել Իտալիայից դուրս։