Պաշտպան Ջիորջիո Կյելինին վերջին խաղն անցկացրեց «Յուվենտուսի» կազմում «Ալյանց Ստեդիում» մարզադաշտում։
37-ամյա խաղացողը թուրինցիների մեկնարկային կազմում էր վերջին տնային խաղում՝ Լացիոյի դեմ։
18-րդ րոպեին թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին փոխարինեց Կյելինիին՝ երկրպագուներին հնարավորություն տալով հոտնկայս ծափերով ճանապարհելու ավագին, որը մրցաշրջանի ավարտին հեռանում է թիմից։ Կյելինին գրկեց ընկերներին ու ավագի թևկապը փոխանցեց Պաուլո Դիբալային, որն ամռանը նույնպես կհեռանա Թուրինից։
Կյելինիի փոխարեն դաշտ դուրս եկավ Մատիյս դե Լիխտը։