«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է իր թիմի հնարավոր չեմպիոնության մասին, որը առաջնության ավարտից 1 տուր առաջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ հետապնդվելով «Ինտերի» կողմից։
«Տղաներին ցույց եմ տվել Կոբի Բրայանտի հարցազրույցը, որը NBA-ի փլեյ-օֆֆի 2-0 հաշվի ժամանակ ասում էր, որ աշխատանքը դեռ արված չէ։
Մենք դեռ չենք ավարտել։ Պիտի պահենք այն հանգստությունն ու կենտրոնացվածությունը, որոնք վերջնական փուլում կարող են որոշիչ լինել»,- մարզչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Կոբի Բրայանտը «Միլանի» երկրպագու էր։