Ալեքսանդր Գլիշիչը խզել է պայմանագիրը ուզբեկական «Դինամոյի» հետ և վերադարձել Հայաստան։
ArmSport-ի ունեցած տեղեկություններով հարձակվողն այս պահին սպասում է առաջարկի և մեծ ցանկություն ունի ելույթները շարունակելու մեր առաջնությունում։
29-ամյա ֆուտբոլիստը Հայաստանում հանդես է եկել «Ալաշկերտ» և «Ուրարտու» ակումբներում։
Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 225 հազար եվրո։