«Ռոման» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի նոր տնային մարզահագուստը։ Նորացված մարզահագուստը ակումբի գույներով է, ASR տարբերանշանով։
Մարզաշապիկի մեջքին «Հռոմի որդիներ» գրությունն է՝ ի պատիվ քաղաքի, դրա անունը կրող թիմի ու մարզաշապիկը հագնողների միջև կապի։ Կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին կիսվել է տպավորություններով։
«Այս մարզաշապիկի յուրաքանչյուր դետալ խոսում է մեր թիմի ու Հռոմի միջև կապի մասին։ Դրա համար էլ այն խաղադաշտում հագնելն էլ ավելի հետաքրքիր կլինի»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը։