Իտալացի նախկին հարձակվող Ռոբերտո Բաջոն ասել է, որ իրեն չի հետաքրքրում ֆուտբոլը:
«Մարդիկ կարծում են, որ դա տարօրինակ է, իսկ ինչու՞: Արդյո՞ք անհաջողակներ են նրանք, ովքեր երջանիկ ապրում են առանց ֆուտբոլի:
Ես նույնիսկ հանդիպումներ չեմ դիտում, նրանք ինձ չեն գրավում:
Եվ ես չեմ սիրում դատել ուրիշներին: Երբ տեսնում եմ, որ նախկին թիմակիցներս խոսում են ուսուցիչների նման, հիշում եմ, որ նրանք նույնիսկ ձեռքով չէին կարողանում փոխանցում կատարել:
Ես գտա այլ զբաղմունք: Փայտ եմ կտրում, աշխատում եմ տրակտորով, իսկ գիշերն այնքան եմ հոգնում, որ գլուխս պտտվում է»,- ասել է Բաջոն La Repubblica-ին տված հարցազրույցում։