«Ինտերի» նախագահ Ստիվեն Չժանը Իտալիայի Գավաթի եզրափակչում «Յուվենտուսին» հաղթելուց հետո (4-2) վստահություն է հայտնել, որ իր թիմը կդառնա նաև երկրի չեմպիոն։
«Այս գավաթն ընդմիշտ կմնա «Ինտերի» պատմության մեջ։ Երջանիկ ենք, բայց մրցաշրջանը դեռ չի ավարտվել։ Կպայքարենք մինչև վերջ։ Շատ վստահ ենք, որ կարող ենք հաղթել չեմպիոնությունը»,- Չժանի խոսքերն է փոխանցում Sport Mediaset-ը։
Մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ «Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է և երկու միավորով է հետ մնում առաջատար «Միլանից»։
Հիշեցնենք՝ երեկ «Ինտերը» 4-2 հաշվով հաղթեց «Յուվենտուսին» ու հռչակվեց Իտալիայի գավաթակիր։