Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է, թե ինչու է հեռացվել Իտալիայի Գավաթի՝ «Ինտերի» դեմ եզրափակչում:
«Ինտերից» ինչ-որ մեկն անցնում էր կողքովս և թքեց իմ ուղղությամբ: Կարծում եմ՝ մրցավարը միանգամայն ճիշտ էր ինձ հեռացնելով»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
83-րդ րոպեին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչը մրցավարների հետ վիճելու համար զգուշացվել է դեղին քարտով: 104-րդ րոպեին Ալեգրին լքել է տեխնիկական գոտու սահմանները ու վիճաբանության մեջ մտել «Ինտերի» մարզչական շտաբի ներկայացուցիչներիր հետ: Հանդիպման գլխավոր մրցավարը հեռացրել է նրան՝ երկրորդ դեղին քարտը ցույց տալով:
«Ինտերը» լրացուցիչ ժամանակում 4-2 հաշվով հաղթանակ է տարել և նվաճել Իտալիայի Գավաթը: «Յուվենտուսը» 2011 թվականից ի վեր առաջին անգամ է մրցաշրջանն ավարտում առանց տիտղոսի: