«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Ջորջիո Կյելինին Իտալիայի Գավաթի եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունից հետո հայտարարել է ընթացիկ մրցաշրջանից հետո թիմից հեռանալու մասին.
«Ես արեցի այն, ինչ կարող եմ և հույս ունեմ՝ ինձնից հետո ինչ-որ բան թողել եմ: Երկուշաբթի ես հրաժեշտ կտամ «Յուվենտուսի» տնային մարզադաշտին: Սա գիտակցված որոշում է: Երջանիկ եմ, որ հեռանում եմ այսպիսի բարձր մակարդակում: Ներդրել եմ ողջ ուժերս: Շուտով կողքից կհետևեմ «Յուվենտուսին»՝ որպես թիմի ամենամեծ երկրպագու»,- ասել է Կյելինին:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ Կյելինին դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ կշարունակի կարիերան: Նա երկու առաջարկ ունի MLS-ից:
Ջորջիոն 2005 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում», ուր տեղափոխվել էր 7,7 մլն եվրոյի դիմաց «Ֆիորենտինայից»: Այդ ժամանակից ի վեր նա ակումբում 559 խաղ է անցկացրել, որում դարձել է 36 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: