VBet ՀՊԼ 32-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը։
17–րդ րոպեին Խոսե Կարաբալյոն գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին։
Առաջին կեսի վերջնամասում Ուգո Ֆիրմինոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում տեղի չունեցավ։
«Փյունիկը» այս խաղից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է 70 միավորով և 5 միավորով առաջ է «Արարատ–Արմենիայից»։ Վերջինս այս տուրի խաղը դեռ չի անցկացրել։
Առաջնության ավարտին մնացել է 4 տուր։ «Փյունիկին»՝ 3 հանդիպում։