«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին Իտալիայի առաջնության 36-րդ տուրի արտագնա խաղում (3:1) «Վերոնային» հաղթելուց հետո խոսել է Ա Սերիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունների մասին։
«Այս խաղը տարբերվում էր «Լացիոյի» հետ խաղից, այսօր մենք շատ ուժեղ սկսեցինք և տիրում էինք գնդակին առաջին 20-25 րոպեներին։ Ես իսկապես պետք է շնորհավորեմ տղաներին, նրանք այսօր արեցին այն ամենը, ինչ պահանջվում էր նրանցից։
Մենք իսկապես զգում ենք չեմպիոնության մոտ լինելը, քանի որ ընդամենը երկու տուր է մնացել։ Սրանք հեշտ խաղեր չեն լինելու, և դրանցից ոչ մեկը նման չի լինի այս երեկո տեղի ունեցածին։
Այսօր ես դիտեցի «Ատալանտայի» խաղը, նրանք եռանդուն են և հզոր, դեռևս մարտահրավեր են նետում եվրոպական ակումբներին և լի են բարձրակարգ խաղացողներով: Մեր առավելությունը գերլեցուն Սան Սիրոն է։ Մեզ վրա մեծ ճնշում կլինի, բայց մենք դա կհաղթահարենք»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: