«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։
Ինչպես հայտնում է Daily Star-ը, 33-ամյա սերբ ֆուտբոլիստը որոշել է 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո միանալ թուրինցիներին։
Այս մրցաշրջանում Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 32 խաղում 4 գոլային փոխանցում է կատարել։
Մատիչը ավելի վաղ հայտնել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։