Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բարձր է գնահատել իր թիմի ելույթները վերջին տարում։
«Ես երբեք մրցաշրջանի այս փուլում նման կարգավիճակում չեմ եղել։ Մեկ շաբաթվա ընթացքում մենք դարձանք չեմպիոն ու դուրս եկանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Լիարժեք երջանկության համար հիանալի կլիներ մայիսի 28-ին հաղթել ՉԼ-ն, ու մենք կփորձենք անել դա։ Եթե հաղթենք, սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջանը կլինի»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ESPN-ն։