Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Միքայել Լաուդրուպը խոսել է մադրիդյան ակումբի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին։
«Ռեալը» շատ երկար և հարուստ եվրոպական պատմություն ունի, ոչ միայն վերջին տարիներին: Նախկինում նույնպես հիանալի քամբեքներ են եղել, բայց այն, ինչ տեղի է ունենում այս մրցաշրջանում, անհավատալի է թվում: 1/8 եզրափակչում, քառորդ եզրափակչում, կիսաեզրափակչում: Սա։ ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» ավելի լավ խաղացին, բայց եզրափակչում «Ռեալն» է։
Դժվար է բառեր գտնել: Մենք տեսել ենք ՊՍԺ-ին, «Չելսիին», իսկ այժմ՝ «Մանչեսթեր Սիթին»: Երբ դա տեղի է ունենում մեկ անգամ, դա կարելի է անվանել պատահականություն, բայց դա տեղի է ունենում անընդհատ»,- Լաուդրուպի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը։