«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
«Բարսելոնան» 24-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 70 մլն եվրո։ «Յուվենտուսը» չի կարող ուղիղ գործարք անել դրա համար կփորձի խաղացողին փոխանակել իր ֆուտբոլիստներից մեկով։
Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։