«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն դարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում աֆրիկացի խաղացողների շրջանում գոլերի քանակով ռեկորդակիրը։
Մայիսի 3-ին Չեմպիոնների լիգայի «Վիլյառեալի» հետ պատասխան խաղում (3:2) սենեգալցին դարձավ գոլի հեղինակ, որը նրա 15-րդ գոլն է Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի փլեյ-օֆֆում։
30-ամյա հարձակվողը գերազանցել է «Չելսիի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբային, ով իր ակտիվում փլեյ-օֆֆում 14 գոլ ունի։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Մանեն անցկացրել է 12 հանդիպում, որոնցում հինգ անգամ դարձել է գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ հարձակվողը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 53 հանդիպում և դարձել 23 գոլի հեղինակ։