«Վիլյառեալի» նախագահ Ֆերնանդո Ռոյգը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղից հետո (2:3) քննադատել է գլխավոր մրցավար Դենի Մակքելիի գործողությունները։
Ռոյգին զայրացրել էր ընդմիջմանը նախորդած դրվագը, երբ Մակքելին 11 մետրանոց չնշանակեց «կարմիրների» դարպասապահ Ալիսոնի՝ Ջովանի Լո Սելսոյի հետ բախման համար և նույնիսկ չօգտագործեց VAR-ը։
«Սա սկանդալ է. Ալիսոնը նոկդաունի ենթարկեց Լո Սելսոյին, սա առանցքային պահ է։ Բայց մրցավարն առաջին իսկ րոպեից ընտրություն կատարեց հօգուտ նրանց։
Ես չեմ ցանկանում, որ սա արդարացում լինի, քանի որ «Լիվերպուլը» հիանալի թիմ է, և մենք կարող էինք առաջին խաղում պարտվել 0-2-ից ավելի: Բայց այսօր մրցավարի գործողություններն ազդեցին արդյունքի վրա»,- Ռոյգին է մեջբերում Mundo Deportivo-ն: