«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունը (2:3) և մրցաշարից դուրս մնալը։
Երկու հանդիպումների հանրագումարով «դեղին սուզանավը» 2։5 հաշվով պարտվեց մերսիսայդցիներին։
«Առաջին խաղակեսն անցկացրինք այնպես, ինչպես պլանավորել էինք. այն ընթացավ մեզ համար ամենալավատեսական սցենարով։ Բայց մեզ դեռ ինչ-որ բան չէր հերիքում։ Մենք պետք է կատարյալ խաղայինք բոլոր 90 րոպեները, հատկապես պաշտպանությունում։ Առաջին խաղակեսը պարզապես կատարյալ էր։ Մենք ցույց տվեցինք մի խաղ, որը մեզ հույս տվեց։
Մենք պետք է ավելի շատ տիրեինք գնդակին, խաղի վերահսկողությունը պետք է մեր ձեռքում լիներ։ Բայց երկրորդ խաղակեսում մենք ռեսուրս չունեինք «Լիվերպուլին» դիմակայելու համար»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։