«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին նշել է, որ իր ակումբը ֆինանսապես չի կարող մրցակցել իտալական գրանդների հետ։
«Մեզ համար բարդ է իտալական թոփ ակումբների հետ մրցակցելը։ Խնդիրն ամբողջապես գումարների հետ է կապված։
Վերջին վեց տարում մեր թիմից հեռացել են բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ, ինչի արդյունքում մենք աշխատել ենք ընդամենը 150 միլիոն եվրո, սակայն այդ գումարը շատ ավելի մեծ կարող էր լինել»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում gazzetta.it-ը։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում բերգամոյականները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։