«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալիանոն ամփոփել է «Միլանի» հետ Ա Սերիայի հանդիպումը (0:1).
«Մենք միանշանակ լավ արձագանքեցինք վերջին երկու հանդիպումներին, որոնք մեզ հիասթափեցրել էին: Կարծում եմ՝ այսօր մենք խաղացինք նույն մակարդակով, ինչ «Միլանը»։
Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, հատկապես Կաբրալի պահը, բայց, ցավոք, Ա Սերիայում դուք թանկ եք վճարում յուրաքանչյուր փոքր սխալի համար: Հեշտ չէր, հատկապես՝ այսպիսի մոտիվացված «Միլանի» դեմ արտագնա խաղում:
Ընդհանրապես մենք մի քիչ խելագար թիմ ենք. մեկ հիանալի հանդիպումներ ենք ունենում, մեկ՝ սարսափելի»,- Իտալիանոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: