Մայիսի 3-ից 13-ը Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կացնկացնի։
Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հովհաննես Ուրուշանյանին, Դավիթ Հարությունյանին (06), Էրիկ Ասատրյանին և Դավիթ Հարությունյանին (07)։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հավելենք՝ մեր ընտրանին կմասնակցի նաև Մ-15 տարեկանների Զարգացման գավաթի մրցաշարին՝ մայիսի 8-ին, 10-ին և 12-ին մրցելով համապատասխանաբար Մոլդովայի, Լիբանանի և Վրաստանի Մ-15 տարեկանների ընտրանու հետ։