Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի ծառայություններով և արդեն սկսել է բանակցություններ վարել նրա գործակալի հետ: Ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ մտադիր է 3 տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը հավանության է արժանացրել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Ժորժինյոյի հետ պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտը «Յուվենտուսի» ներկայացուցիչները համարում են նրա աշխատավարձը:
Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն բոլոր մրցաշարերում 44 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականին:
2018 թվականին «Չելսին» իտալացի կիսապաշտպանի համար 57 մլն եվրո է վճարել «Նապոլիին»: Այս պահին Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը 45 մլն եվրո է գնահատում: