59-ամյա պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն, որը գլխավորում է «Ռոման» Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Բոլոնիայի» դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է «Սպեցիա»-«Լացիո» խաղի վիճահարույց դրվագի մասին (3-4), որում հռոմեացիները հաղթական գնդակը հեղինակել են հնարավոր խաղից դուրս իրավիճակից.
«Ես արդեն 22 տարի է՝ մարզում եմ, և ոչինչ չի փոխվել: Ֆուտբոլում շատ բան է փոխվել, բայց ընդհանուր առմամբ ոչ մի նոր բան: 22 տարի առաջ դուք կարող էիք հաղթել խաղից դուրս իրավիճակից խփած գոլի շնորհի, և այսօր էլ կարող եք այդպես անել… սա այն է, ինչը երբեք չի փոխվում:
Երեկ «Լացիոն» հաղթեց հենց խաղից դուրս իրավիճակից խփած գոլի շնորհիվ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: