Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ուժեղացնել կազմը «Այաքսի» բրազիլացի հարձակվող Անտոնիի միջոցով։
Ֆուտբոլիստին իտալական ակումբը դիտարկում է Պաուլո Դիաբլային փոխարինող, ով ամռանը կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով։
Calciomercato-ն նշում է, որ Անտոնին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Թուրին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Անտոնին 33 խաղում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։