«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «Ռեալը» փրկվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։
«Բլանկոսները» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում` Անգլիայում, 3։4 հաշվով պարտվեցին «քաղաքաբնակներին»։
«Կարծում եմ՝ իսպանական մամուլն այսպես է ամփոփել այդ խաղը. «Մադրիդի «Ռեալը» ողջ է դուրս եկել «Էթիհադ» մարզադաշտից և դեռ շնչում է»:
Այս խաղի առաջին 20 րոպեից հետո մենք կարծում էինք, որ «Ռեալը» մեռած է և թաղված: Բայց, կարծում եմ՝ բոլորը տեսան այս թիմի բնավորությունը»,- ասել է Ֆերդինանդը BT Sport-ի եթերում: