«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կրկնել է Ուեյն Ռունիի Չեմպիոնների լիգայի ցուցանիշը։
Ֆոդենը «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ խաղում (4:3) գոլ խփեց, սա նրա 9-րդ գոլն է եվրագավաթների գլխավոր մրցաշարում։
Ինչպես հայտնում է Opta-ն, «Սիթիի» կիսապաշտպանը կրկնել է Ռունիի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայում մինչև 22 տարեկան անգլիացիների գրանցած գոլերի քանակով։
Միաժամանակ, Ֆոդենը դեռ կարող է գերազանցել Ռունիի ձեռքբերումը․ մայիսի 28-ին «Սիթիի» կիսապաշտպանը կդառնա 22 տարեկան, իսկ «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում։