«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (4:3).
«Հանդիսատեսների համար, ակնհայտորեն, հիանալի ֆուտբոլ էր: Մենք գիտենք, որ եթե որոշ հատվածներում գնդակը կորցնես, կպատժվես: Ահա թե ինչի վրա պետք է աշխատենք: Նման խաղերում պետք է օգտագործել նման հնարավորությունը»,- Ֆոդենի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: