Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (3-4).
«Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել։ Երկրպագուները հիանալի հանդիպում են դիտել բազմաթիվ գոլերով:
Բաժակին կարելի է կիսադատարկ նայել. մենք վատ սկսեցինք հանդիպումը, թեև կարողացանք հավաքել ուժերը և երեք գոլ խփել։ Կիսաեզրափակիչում դեռ ոչինչ որոշված չէ:
«Ոսկե գնդա՞կ».․․ Չգիտեմ՝ Բենզեման կհաղթի, թե ոչ, բայց այս պահին նա հաստատ աշխարհի լավագույն խաղացողն է։ Չկա մեկը, ով հարձակման ժամանակ այդքան արդյունավետ կգործի»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։