«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից (4-3) իր տպավորություններով։
«Մենք ֆանտաստիկ խաղ ցուցադրեցինք անհավանական թիմի դեմ: Եղան պահեր, երբ նրանք բաց թողեցին, իսկ հետո վերադարձան խաղ։ Կարծում եմ՝ մենք դա թույլ տվեցինք «Ռեալին» նյարդային պատրաստվածության պատճառով։
Սովորաբար մենք բաց չենք թողնում առավելությունը, բայց նրանք շատ ուժեղ ճնշում գործադրեցին։
Խոսքը եզրափակիչ դուրս գալու մասին է: Մենք գնում ենք Մադրիդ՝ հաղթելու այդ խաղում։ Հիմա մենք առջևում ենք հաշվի մեջ, բայց երբեմն ֆուտբոլում պատահում է ամեն ինչ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։