Ապրիլի 26-ին Մանչեսթերում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ»։
Հանդիպումն ավարտվեց տանտերի հաղթանակով՝ 4-3 հաշվով։
Կարիմ Բենզեման երկու անգամ գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը՝ 33-րդ և 81-րդ րոպեներին (11 մետրանոց):
Ֆրանսիացու համար այս գոլերը 13-րդ և 14-րդն էին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում, ինչը նրան թույլ տվեց առաջ անցնել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց (13) և գլխավորել մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը: Նշենք, որ «Բավարիան» արդեն դուրս է մնացել մրցաշարից՝ 1/4 եզրափակիչ փուլում զիջելով «Վիլյառեալին»: