«Վիլյառեալի» հարձակվող Սամուել Չուկվեզեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ առաջին խաղից ունեցած ակնկալիքներով։
22-ամյա նիգերիացին ընթացիկ մրցաշրջանն անվանել է լավագույնն իր կարիերայում, ինչպես նաև նշել է, որ «Վիլյառեալը» չի վախենում մերսիսայդցիներից։
«Մենք խաղալու ենք «Լիվերպուլի» դեմ, որը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից է, սակայն «Վիլյառեալը» մտադիր է հանդես գալ առաջին համարով:
Մեր գլխավոր մարզիչը շատ լավ է կարողանում կարդալ խաղը, ու մենք գիտենք, թե ինչպես պետք է հանդես գանք»,- Չուկվեզեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Լիվերպուլ»-«Վիլյառեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 27-ին, «Էնֆիլդ» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: