Ունայ Էմերին գնահատել է «Վիլյառեալի»` Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու հնարավորությունները:
Իսպանական ակումբի գլխավոր մարզիչը խոսել է չորեքշաբթի օրը կայանալիք «Լիվերպուլի» դեմ առաջին կիսաեզրափակիչ հանդիպման մասին։
«Կարևոր բանի հասնելու համար պետք է հաղթել ֆավորիտներին: «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը 1/8 եզրափակչում մեզ վստահություն հաղորդեց։
Կիսաեզրափակչում կփորձենք պայմաններ ստեղծել, որպեսզի շանսեր ունենանք։ «Լիվերպուլը» հիանալի թիմ է: Մեզ հետաքրքիր դիմակայություն է սպասվում»,- մեջբերում է Էմերիին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։