VBET ՀՊԼ 29-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորավանքին» (3-2)։
Հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկային սուլիչից առաջ մի խումբ երիտասարդներ մուտք են գործել մարզադաշտ՝ իրականացնելով քաղաքական ակցիա։ Տրիբունաներում ակցիայի մասնակիցները վանկարկել են «առանց Նիկոլ Հայաստան»։
Ակցիայի մասնակիցներից մեկն Արցախի դրոշով վազել է խաղադաշտ։
Մարզադաշտում եղել է նաև նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
























































