Ա Սերիայի 34-րդ տուրում «Միլանը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Լացիոյին»։
Չորրորդ րոպեին հռոմեացիներին առաջ մղեց Չիրո Իմմոբիլեն։ 50-րդ րոպեին Օլիվյե Ժիրուն վերականգնեց հաշվի հավասարությունը։
Ավելացված ժամանակի երրորդ րոպեին Սանդրո Տոնալին հաղթանակ պարգևեց «ռոսոներիներին»։ «Միլանը» վաստակեց 74 միավոր և բարձրացավ առաջին հորիզոնական։ «Լացիոն» 56 միավորով 6-րդ տեղում է։