Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում «Սալերնիտանան» ընդունել էր «Ֆիորենտինային»։
Տանտերերն ավելի ուժեղ գտնվեցին՝ հաղթելով 2:1 հաշիվը:
Հանդիպման 9-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց Միլան Ջուրիչը, իսկ 79-ին՝ Ֆեդերիկո Բոնացոլին։ 64-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կազմում աչքի ընկավ Ռիկարդո Սապոնարան։
Այս խաղից հետո «Ֆիորենտինան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 56 միավորով 7-րդն է, «Սալերնիտանան» 18-րդն է՝ 25 միավորով։