Բրիտանական Daily Star-ը հայտնում է, որ «Արսենալը» առաջարկ է պատրաստում «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամի համար։
«Զինագործները» պատրաստ են հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել մոտ 59 միլիոն եվրո:
Աղբյուրը նշում է, որ տրանսֆերը կարող է իրականացվել մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «զինագործները» դիտարկում են նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին հրավիրելու հնարավորությունը։
Աբրահամի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։