Ուրբաթ օրը՝ ապրիլի 22-ին, կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆբսուրգին»:
Կատալոնական ակումբին հաջողվել է հաղթել մրցակցին ջախջախիչ՝ 5:1 հաշվով։
Այս խաղը համաշխարհային հաճախելիության նոր ռեկորդ է սահմանել. «Կամպ Նոու» մարզադաշտում ներկա է եղել 91648 հանդիսական։ Հատկանշական է, որ կատալոնական ակումբը թարմացրել է իր իսկ ռեկորդը, որը սահմանվել էր այս տարվա մարտին։ «Բարսելոնա»-«Ռեալ» ՉԼ-ի խաղին ներկա է եղել 91553 հանդիսական։
Նշենք, որ թիմերի պատասխան խաղը կանցկացվի ապրիլի 30-ին՝ Գերմանիայում։ Դիմակայության հաղթողը մրցաշարի եզրափակիչում կխաղա ՊՍԺ-«Լիոն» զույգի հաղթողի հետ։