«Վիլյառեալի» նախագահ Ֆերնանդո Ալֆոնսոն նշել է, որ ակումբը առավելագույն նպատակ է դնում Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։
«Այս ակումբում մենք միշտ պետք է մտածենք որքան հնարավոր է մեծ ծրագրերի մասին: Մենք հասկանում ենք, որ դժվար է լինելու, բայց մենք արդեն լավագույններից մեկն ենք Եվրոպայում։
Մեր նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն է. սա այն է, ինչի համար մենք աշխատում ենք ամեն օր: Մենք չգիտենք, արդյոք դա տեղի կունենա, բայց մենք կփորձենք օգտագործել մեր պահը»,- մեջբերում է Ալֆոնսոյին As-ը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Վիլյառեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։