Ապրիլի 25-ից 27-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, որի շրջանակներում ապրիլի 27-ին ընկերական հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-2 թիմի հետ։
«Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքական է հրավիրել նաև ակումբի ֆուտբոլիստներ Մխիթար Ումրեյանին, Արա Ջոլաքյանին, Դավիթ Թալալյանին, Նարեկ Դավթյանին, Համլետ Սարգսյանին և Կարեն Դավթյանին։